Պատկերը շատ տխուր էր
Մարտ 19, 2011թ. 10:10
Երեկ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 17-ին Ազատության հրապարակում հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանին չմոտենալու ու նույնիսկ նրա անունը շարունակվող հանրահավաքի ժամանակ չհիշատակելու փաստը, ասել է. «Պատկերը շատ տխուր էր: Ես երբեք չէի ցանկանա այդպիսի պատկերի ականատեսը լինել: Կարծում եմ, շատերն ապրեցին այդ տխուր պահը: Մի կողմից` Ազատության հրապարակի ազատագրման բերկրանքն ապրեց ժողովուրդը, մյուս կողմից՝ տեսնելով այդ պառակտվածությունը, իր հոգու խորքում նորից տխրությունը պահած՝ վերադարձավ տուն»:
aravot.am












