Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Արշավ ընդդեմ խտրականության

Մարտ 22, 2011թ. 10:30

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելան Մարտի 21-ը հռչակել է բոլոր տեսակի ռասսայական խտրականությունների վերացման միջազգային օր: Այս օրերին աշխարհի ամենատարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ ակտիվորեն հանդես են գալիս ընդդեմ խտրականության, հանուն հանդուրժողականության, հավասար իրավունքների և բազմազանության:

Այս տարի մարտի 22-ից 27-ը Եվրոպայի տարբեր քաղաքներում անցկացվելու է մեկշաբաթյա արշավ` ըմդդեմ խտրականության, որը կազմակերպում է UNITED For Intercultural Action կազմակերպությունների ցանցը, որը կազմված է 560 եվրոպական կազմակերպություններից: Այս տարի արշավին միացել է նաև Երևանը:

Մարտի 22-ից 27-ը 4 կազմակերպություններ` «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» կազմակերպությունը, AEGEE-Yerevan կազմակերպությունը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և «Երիտասարդական շունչ» հկ-ն` միանալով եվրոպական մի շարք կազմակերպությունների, կանցկացնեն հակառասիստական արշավը Երևանում:

Մեկշաբաթյա արշավի ընթացքում մենք նախատեսում ենք կազամկերպել ՀՀ-ում ապրող տարբեր ազգերի ներկայացուցիչների մշակույթների ներկայացումներ, ֆիլմերի դիտումներ, օնլայն ֆլեշմոբեր, տեղեկատվական արշավներ, դասընթացներ երիտասարդների և ուսանողների համար և քննարկումներ:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն