Համաձայնագրեր կստորագրվեն Թուրքիայի ու Գանայի միջև
Մարտ 23, 2011թ. 09:30
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մարտի 23-26-ը առաջին անգամ պաշտոնական այցով կմեկնի Գանա և Գաբոն: Գյուլը Ակրայում հանդիպելու է Գանայի նախագահ Ջեն Էվանսի հետ: Մարտի 25-ին կայանալու է հանդիպում Գաբոնի նախագահ Ալի Բեն Բոնգո Օնդիմբայի հետ: Երկկողմ հարաբերություններին զուգահեռ քննարկումների հիմնական թեմաներն են լինելու վերջին տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները: Նախատեսված է մի շարք համաձայնագրերի ստորագրում:












