Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Բակո Սահակյան. պետք է ապահովելով տարեցների պայմանները

Մարտ 24, 2011թ. 15:33

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին այցելել է Ստեփանակերտի տուն-ինտերնատ, որտեղ ծանոթացել է հաստատության պայմաններին:

Այնտեղ երկրի ղեկավարն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված տուն-ինտերնատի վերանորոգման եւ վերակառուցման հետ կապված հարցերին:

Բակո Սահակյանը նշել է, որ վերակառուցողական աշխատանքներից հետո մայրաքաղաքի տուն-ինտերնատը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին՝ ապահովելով տարեցների կենցաղային անհրաժեշտ պայմանները եւ նրանց լիարժեք ինտեգրվածությունը հասարակությանը:

Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Զոյա Լազարյանը, պաշտոնատար այլ անձինք:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն