«Մենք պետք է կոշտ լինենք քրդերի հետ»
«Ես կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները պետք է բավական կոշտ լինեն քրդերի հանդեպ, չպետք է թույլ տալ, որ նրանք ակտիվանան Հայաստանում: Այսօր մեր բռնազավթված հայրենիքի` Արևմտյան Հայաստանի իրավատերը Թուրքիան է, իսկ փաստացի` մեր երկիրը բռնազավթված է քրդերի կողմից: Եթե քրդերը ուզում են, որ Հայաստանն իրենց աջակցի, ուրեմն պետք է հրաժարվեն Արևմտյան Հայաստանում հայոց մշակույթը ոչնչացնելուց, հայոց ունեցվածքին տեր լինելուց, գոնե դադարեցնեն ոսկի փնտրելու սին հույսով հայկական մշակութային կոթողները ավերելը:
Քրդերը տպագրում են քարտեզներ, ուր Արևմտյան Հայաստանի տարածքի վրա գրում են Քրդստան: Ինչ է սա, եթե ոչ կեղծիք: Եթե համագործակցություն են ուզում, ուրեմն, պետք է վերացնեն այդ անարդարությունները, հրաժարվեն իրականությանը, պատմական ճշմարտությանը դեմ գնացող քայլերից: Մեր իշխանությունները պետք է այս պահանջները հստակ դնեն քրդերի առաջ, միայն այդ դեպքում հնարավոր կլինի նրանց հետ գնալ համագործակցության»,-ArmAr.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:












