Հուշամեդալի լավագույն էսքիզների մրցույթ` ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի առիթով
ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովը հայտարարում է հոբելյանական խորհրդանիշի /լոգոյի/ և հուշամեդալի լավագույն էսքիզների մրցույթ
Էսքիզները պետք է պատրաստվեն իրական չափերով, A-4 ձևաչափի թղթի վրա: Էսքիզի վրա անպայման պետք է ներկայացված լինեն հուշամեդալի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը:
Հուշամեդալի էսքիզը պետք է ունենա “Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ϳ٠Արցախի Հանրապետություն և 1991-2011ÃÃ. կամ 20” գրառումÝ»ñը: Էսքիզներն ընդունվում են ստվարաթղթի վրա` սև-սպիտակ, գունավոր տարբերակներով և էլեկտրոնային կրիչներով:
Էսքիզներին պետք է կցվեն հեղինակի մասին տեղեկություններ /անուն, ազգանուն, հայրանուն, հասցե, հեռախոսի համար/
Էսքիզները պետք է ներկայացնել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի “Արվեստի և ժողովրդական ստեղծագործության բաժին”:
Հայտերի ընդունման ժամկետը` մինչև ապրիլի 30-ը: Ներկայացված աշխատանքները կքննարկվեն պետական հանձնաժողովի կողմից:
Սահմանված է “խորհրդանիշի լավագույն էսքիզ” և “հուշամեդալի լավագույն էսքիզ” մրցանակներ /250 000-ական դրամ /:












