Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Հայ գիտնականները մեծ դերը են ունեցել դեպի տիեզերք առաջին թռիչքի իրականացման ժամանակ

Ապրիլ 14, 2011թ. 13:25

Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնատեղիում կայացել են քննարկումներ` նվիրված մարդու տիեզերք կատարած առաջին թռիչքին, որոնց ընթացքում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Եվրամիության, Ղազախստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի հետ մեկտեղ ելույթով հանդես է եկել նաեւ Հայաստանի պատվիրակությունը:

Գլխավոր ասամբլեայի պաշտոնական նիստի ընթացքում ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը մասնավորապես անդրադարձել է 1961թ. Գագարինի հաջողված թռիչքի իրականացման հարցում ծագումով հայ գիտնականների, ինժեներների ունեցած մասնակցությանն ու ներդրմանը եւ ներկայացրել, ինչպես 5 տասնամյակներ առաջ այնպես էլ մեր օրերում, տիեզերական գիտության ու տեխնոլոգիաների ուսումնասիրմանն ուղղված հայ մասնագետների նվաճումները:

Ողջունելով ՄԱԿ-ի կողմից ապրիլի 12-ը տիեզերք կատարած առաջին թոիչքի միջազգային օր հռչակելու մասին բանաձեւի ընդունումը, դեսպան Նազարյանը հույս է հայտնել, որ անդամ երկրները կշարունակեն ու մեծապես կնպաստեն խաղաղ նպատակներով տիեզերքի հետազոտմանն ուղղված միջազգային ու տարածաշրջանային համագործակցության բոլոր ծրագրերն ու ջանքները:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն