Գլխավոր » Hay-turq, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Աշխատանքային խորհրդակցություն Ստեփանակերտի օդանավակայանի գլխամասային շենքում

Ապրիլ 14, 2011թ. 15:08

ArzaxԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 14-ին Ստեփանակերտի օդանավակայանի գլխամասային շենքում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ատբաշյանը, օդանավակայանի տնօրեն Արթուր Կարապետյանը եւ համապատասխան ծառայությունների պատասխանատուները:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ օդանավակայանի վերագործարկման գործում առաջնահերթությունը անպայման պետք է տրվի որակական չափանիշների պահպանմանը՝ միջազգային պահանջներին համապատասխան:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
ArmAr.am


Դիտել Hay-turq, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն