Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Ցեղասպանություն

«Թուրքը պետք է պատժվի խստորե՛ն, որպեսզի այլևս չփորձի՛ կրկնել իր արարքները . դա պատժի արգելի՛չ դերն է»

Ապրիլ 15, 2011թ. 10:37

Հատված Զավեն Նալբանդյանի ( Զարևանդ ) «Կրնա՞նք հաշտվիլ թուրքին հետ» աշխատությունից : Այն տպագրվել է 1926 թվականին:

Կա՞ մի հայ , որի սրտում խոր վերք բացած չլինի թուրքի յաթաղանը : Ո՞ր հայն է , որ հայր , մայր , քույր , եղբայր , կին կամ նշանած , ընկեր կամ բարեկամ , որևէ մի սիրելի զոհ տված չլինի թուրք խժդժությանը : Ինչպե՞ս մոռանալ այդ ամենը , ինչպե՞ս ներել , ինչպե՞ս սեղմել հարազատների արյունով ներկված այդ գարշելի ձեռքերը …

Վրեժը՝ չարին չարով հատուցելու պարզ բաղձանք չէ միայն : Վրեժն արդարություն է նշանակում : Վրեժն ու Արդարությունը հոմանիշ են մեր դասական լեզվում : Ոճիրի հանդեպ մեր զայրույթն , ուրեմն , ո՛չ միայն բնական ու վսեմ , այլ նաև արդա՛ր զգացմունք է : Բայց բավական չէ՛ զգալը. արդարություն պետք է անե՛լ :Եթե արհամարհելի է այն փարիսեցին, որն առանց առաքինի որևէ մի գործ կատարելու՝ փառաբանում է առաքինությունը, ապա զզվելի է նաև այն «արդարասերը» , որը չարիքն ու ոճիրը թողնում է անպատիժ:

***

Բարությունը պետք է վարձատրե՛լ , իսկ չարությունը՝ պատժել . սրանք իրար հավասար և միմյանց լրացնող բարոյական պարտականություններ են : Առանց մեկի՝ մյուսը մնում է անկատար :Ոճիրը պատժելը՝ եթե նույնիսկ չի ուղղում ոճրագործին , կարող է կանխել ոճիրի կրկնությունը և օրինակ հանդիսանալ այլոց:

Թուրքը պետք է պատժվի խստորե՛ն , որպեսզի այլևս չփորձի՛ կրկնել իր արարքները . դա պատժի արգելի՛չ դերն է :

ArmAr.am



Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն