Գլխավոր » Politics, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հոգևոր, Մշակույթ, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Ն. Զոհրաբյան.«Գնացեք Ջուղա ու տեսեք, թե ի~նչ են արել մի ողջ ժողովրդի մշակութային հրաշալի ժառանգության հետ»

Ապրիլ 13, 2011թ. 12:53

NairaԵրեկ ԵԽԽՎ-ում ելույթ ունենալով «Կրոնական հարթության վրա միջմշակութային երկխոսության» զեկույցի վերաբերյալ՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց.

«Դեռ 2007-ի օգոստոս-սեպտեմբերին պետք է տեղի ունենար ԵԽԽՎ դիտորդական առաքելության այցը Նախիջեւան, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղ, սակայն Ադրբեջանի շանտաԺի պատճառով այցը տապալվեց։ Ինչպես նաեւ տապալվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԻԿՈՄՈՍ-ի նախապես ծրագրված դիտորդական առաքելությունները Ջուղա։ Եվ այսօր մենք քննարկում ենք մի զեկույց, որի նպատակը կրոնական, միջմշակութային հանդուրժողականության եւ երկխոսության համար գործուն մեխանիզմներ առաջարկելն է։

Եվ հիմա, այս ամբիոնից ես կրկին ուզում եմ բարձրացնել Ջուղա ԵԽԽՎ դիտորդական առաքելություն ուղարկելու հարցը, որպեսզի ԵԽԽՎ իմ գործընկերները տեսնեն, թե ինչ են արել մի ողջ ժողովրդի մշակութային հրաշալի ժառանգության հետ, ինչպես են վայրագորեն փոշիացրել համաշխարհային կոթողներ հանդիսացող հայկական խաչքարերը։

Մենք պարտավոր ենք դա անել, մենք պարտավոր ենք գնահատական տալ մերօրյա վանդալներին, որովհետեւ ցեղասպանությունը լինում է նաեւ մշակութային։ Իմ ձեռքի տակ են վավերագրական կադրեր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները կացնահարում Ջուղայի բացառիկ խաչքարերը, եւ ես ձեզնից յուրաքանչյուրին կարող եմ տրամադրել այդ տեսաֆիլմը (ինչը եւ տիկին Զոհրաբյանն արել է՝ բաժանելով ‘Ջուղա. 21-րդ դարի վանդալները’ վավերագրական ֆիլմի DVD տարբերակը.- Ա. Ի.):

Հուսով եմ, տեսնելուց հետո մշակութային այդ վանդալիզմը ձեզնից շատերը կմիանան ինձ եւ կպահանջեն դիտորդական առաքելություն ուղարկել Ջուղա՝ տեսնելու եւ դատապարտելու տեղի ունեցածը։ Կամ, երբ Թուրքիայի իշխանությունն իր համար ժողովրդավարական իմիջ ստեղծելու համար վերականգնում է Աղթամարի Սուրբ Խաչ վանքը, սակայն արգելում է Վանքի վրա խաչ տեղադրել, ի՞նչ է սա, եթե ոչ ընդամենն իմիտացիա։ Իսկ իրականում՝ կրոնական անհանդուրժողականության վառ օրինակ»:

ArmAr.am


Դիտել Politics, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հոգևոր, Մշակույթ, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն