Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը և հայ-թուրքական արձանագրությունները

Ապրիլ 15, 2011թ. 10:21

hayrenikԱյն փաստը, որ գոյություն ունի Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդ, արդեն իսկ որոշակի փոփոխություններ է ենթադրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձևաչափի մեջ: Կարևորը նա չէ, թե որքանով է ճանաչված և ընդունելի այդ խորհուրդը և ինչ չափով է այն ներկայացնում Սփյուռքը: Կարևորը Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի գոյությունն է: Այդ գոյությունը գալիս է կրկին փաստելու այն թյուրըմբռնումը, որ Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները վերաբերում են հայ-թուրքական հարաբերություններին: Այդ արձանագրությունները կարող են վերաբերել միայն Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերություններին:

Հայ-թուրքական հարաբերությունները շատ ավելի ընդգրկուն հարցեր են ներառում, որոնց մի մասը Հայաստան պետությունը չի կարող միայնակ քննարկել կամ լուծել դրանք: Խոսքը Ցեղասպանության և Արևմտյան Հայաստանին վերաբերող հարցերն են: Այստեղ արդեն Սփյուռքը պետք է կազմի բանակցությունների երրորդ կողմը: Թե ինչ կազմակերպություններ կներկայացնեն Սփյուռքը, դա այլ խնդիր է: Եթե Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերություններին վերաբերող բոլորն հարցերը կարող են լուծվել երկու պետությունների լիազոր ներկայացուցիչների բանակցությունների ճանապարհով և ստորագրված արձանագրությունների հիման վրա, ապա հայ թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն եռակողմ բանակցությունների արդյունքում:

Որպես երրորդ կողմ պետք է հանդես գա Սփյուռքը: Եթե Արևելյան Հայաստանում առկա է Հայաստանի հանրապետությունը, ապա ինչու Արևմտյան Հայաստանը չի կարող ունենալ ազգային խորհուրդ, որն էլ իր նպատակն է համարում պաշտպանել Արևմտահայաստանի շահերը տարբեր միջազգային ատյաններում, այդ թվում նաև Թուրքիայի իշխանությունների հետ բանակցություններում:

Ի լրումն վերոհիշյալի, Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, ուր ներկայացվում է “Չեզոքության մասին” որոշումը, ինչն էլ հիմք է հանդիսանում այդ խորհրդի իրավական, բարոյական և պատմական գոյության համար:

Հայտարարության տեքստն ամբողջովին կարող եք ընթերցել` http://www.western-armenia.eu/stat.gov.wa/arm/2011/Arevmdian-Hayasdani-Azgayin-Khorhurti-Vorochum-2011.03.29.pdf կայքում:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն