Գյուղնախարարը պարտքը չի տվել
ՀՀ գյուղատնտեսության ներկայիս նախարար Սերգո Կարապետյանը մինչ նախարար դառնալը Արտաշատի «Արտֆուդ» պահածոների գործարանի տնօրենն էր, որը նախորդ տարի տոննաներով պոմիդոր է մթերել գյուղացիներից, բայց շատերին մինչ օրս չի վճարել հասանելիքը: «Արտֆուդը» 2010թ., ըստ տնօրենի, մթերում էր իրականացրել 4300 ֆերմերներից՝ 700 միլիոն դրամ ընդհանուր գումարով:
Այժմ պարտք են ընդամենը 8 միլիոն դրամ: Տնօրենը նաև նշեց, որ այս տարի նախատեսում են 30-40 տոկոսով ավելի մթերել՝ ի հաշիվ արտադրանքի արտահանման: Պայմանագրերը գյուղացիների հետ սկսել են կնքել, անգամ կանխավճար են տրամադրում: «Արդեն 150 տոննա պարարտանյութ ենք բաժանել, նույնքան էլ պատրաստվում ենք տրամադրել գյուղացիներին»,-թերթին ասել է տնօրենն ու հավելել, որ նոր պայմանագրերով վճարման վերջնաժամկետ է սահմանվելու դեկտեմբերի 31-ը:
«Երկիր» օրաթերթ
ArmAr.am












