Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Բավարարվել է ընդդեմ թուրքական պետության ներկայացված հայցը

Ապրիլ 16, 2011թ. 13:31

45Արգենտինայի Դաշնային դատարանը 2011 թ. ապրիլի 1-ին բավարարել է արգենտինահայ Գրեգորիո Հայրապետյանի՝ ընդդեմ թուրքական պետության ներկայացրած հայցը: Հայտնի դատավոր Նորբերտո Օյարբիդեի կայացրած որոշման մեջ նշվում է. «Թուրքական պետությունը, 1915-1923թթ. ծրագրված և սիստեմատիկ կերպով ոչնչացնելով 1,5 միլիոն հայ քաղաքացիների, իրագործել է ցեղասպանություն»։

Տեղեկացնենք, որ Գ. Հայրապետյանը արգենտինական դատարան էր դիմել 2000 թ., պահանջելով պատասխանատվության ենթարկել Թուրքիային` Առաջին աշխարհամարտի և դրան հաջորդած տարիներին Սվազում և Խարբերդում անհետ կորած իր 50 ազգականի ճակատագրի համար:

Դատարանը որոշել է, որ Թուրքիան պարտավոր է օգնել Արգենտինայում բնակվող հայերին, որոնց նախնիները սպանվել են ցեղասպանության տարիներին և տեղեկություններ տրամադրել այն հայերի մասին, որոնք անհետ կորել են մոտ 100 տարի առաջ: Դատավորը միաժամանակ նշել է, որ իր որոշումը դեկլարատիվ բնույթ է կրում:

Որոշման կայացման համար դատարանը 11 տարի շարունակ ուսումնասիրել է Անգլիայից, Գերմանիայից, Միացյալ Նահանգներից, Վատիկանից, Ֆրանսիայից ստացված փաստաթղթերը: Որոշման համար մեծ նշանակություն են ունեցել հատկապես Գերմանիայից ուղարկված այդ ժամանակաշրջանի հյուպատոսների և դեսպանների գաղտնի հեռագրերը, որոնցում նշվում է, որ թուրքական պետությունը սիստեմատիկ կերպով իրականացնում է մի ծրագիր, որի նպատակը հայ ժողովրդին ոչնչացնելն է:


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն