Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցի կապակցությամբ Հոլանդիայում կանցկացվեն ոգեկոչման միջոցառումներ
Հոլանդահայ Ֆեդերացիայի «Ապրիլ 24 Կոմիտեն» տեղեկացնում է Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող հետեւյալ միջոցառումների մասին.
I. Ոգեկոչման համերգ
Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո միջոցառումը կազմակերպել է Հոլանդահայ Ֆեդերացիայի Ապրիլ 24 Կոմիտեն հետեւյալ կազմակերպությունների համագործակցությամբ`
Հոլանդահայ Աբովյան մշակութային միություն – Հաագա, Երեւան հասարակական, մշակութային հաստատություն – Ալմելո, Արմենիա հաստատություն – Ասեն, Հոլանդահայ Սասուն մշակութային միություն – Ռոտերդամ, Հոլանդահայ Գլաձոր ուսանողական միություն – Ռոտերդամ, Ալֆա-Էրիվան հաստատություն – Էյնդհովեն, Հայաստան հիմնադրամ միավորում – Ալմելո
Թվական` Երեքշաբթի, 19 ապրիլի 2011
Ժամ` 16.15-ին (եկեղեցու դռները բաց են ժամը 16-ից)
Վայր` Deutsche Evangelische Kirche (գերմանական եկեղեցի)
Հասցե` Bleijenburg 5 – 2511 VC Den Haag
Ծրագիր` Կոմիտաս, Բաբաջանյան, Բախ եւ այլ ստեղծագործություններ
YouTube: http://www.youtube..com/embed/Z_XWFev6uCA
II. Հանրահավաք-ցույց
Միջոցառումը կազմակերպել են` Հոլանդահայ Ֆեդերացիայի Ապրիլ 24 Կոմիտեն եւ Հայ Դատի հանձնախումբը
Թվական` Երեքշաբթի 19 ապրիլի 2011, ժամը 12.30-ին
Սկիզբը` Het Plein հրապարակ – Հաագա Ավարտը` Malieveld – Հաագա
Ծրագիր` Քայլարշավ դեպի թուրքական դեսպանատուն
III. Ոգեկոչում Ասենում
Միջոցառումը կազմակերպել են` Հոլանդահայ Ֆեդերացիայի Ապրիլ 24 Կոմիտեն եւ Ասենի Արմենիա հաստատությունը
Թվական` Կիրակի, 24 ապրիլի 2011, ժամը` 13-ին
Ա. Զատկվա պատարագ
Վայր` Ասենի Ս. Հովսեփ եկեղեցի, Հասցե` Collardslaan 2a – 9401 GZ Assen
Բ. Ծաղկեպսակների տեղադրում Մեծ Եղեռնի հուշարձանին, պատարագից հետո ժամը 14.30-ին
Վայր` «Դե Բոսկամպ» գերեզմանատուն, Ասեն, Հասցե` Boskamp 5 – Assen
Ծրագիր` Ս. Պատարագ, ծաղկեպսակների տեղադրում Մեծ Եղեռնի հուշարձանին












