Գլխավոր » Լրահոս

ՀՀ նախագահն ընդունել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարին

Ապրիլ 19, 2011թ. 15:09

DAV_8338Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին:

Նախագահը գոհունակությամբ փաստել է, որ տարածաշրջանային համագործակցությունն ակտիվացնելու առաջարկն օպերատիվ կերպով արձագանք է ստացել ՌԴ նախագահի աշխատակազմի կողմից:

«Մենք բարձր ենք գնահատում, որ Դուք այսօր Երևանում եք և գլխավորում եք այսքան մեծ պատվիրակություն: Վստահ ենք, որ այսպիսի լայնամասշտաբ միջոցառումների անցկացման շնորհիվ կարող ենք պահպանել մեր երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը: Այն բխում է մեր պետական և ազգային շահերից, արտացոլում` մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամությունը»,- ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել Հանրապետության ղեկավարին` ջերմ ընդունելության համար և շնորհավորել հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու և արդյունավետ քննարկումների կապակցությամբ:

«Իսկապես, համաժողովը ցույց տվեց, թե ինչ հետաքրքրություններ ունեն մեր երկու երկրների տարածաշրջանները: Համաժողովը տարածաշրջաններին համագործակցության մեջ ներգրավելու լավ հնարավորություն է, որն իմ կարծիքով, ավելի կամրապնդի Հայաստանի և Ռուսաստանի գործընկերությունը»,-նշել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն