Հանդիպել են ՀՀ և ՌԴ նախագահների աշխատակազմերի ղեկավարները
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին:
Ողջունելով հյուրին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ այսօր տեղի ունեցած հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության առաջին համաժողովը և դրա շրջանակներում ստորագրված միջկառավարական և միջտարածաշրջանային երկկողմ փաստաթղթերի ստորագրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև ակտիվ զարգացող հարաբերությունների և համագործակցության ընդլայնման լավագույն վկայությունն են:
ArmAr.am
Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ ՌԴ Նախագահի աշխատակազմի ղեկավարի այցը նոր խթան կհաղորդի ինչպես երկու պետությունների, այնպես էլ ՀՀ և ՌԴ նախագահների աշխատակազմերի և դրանց առանձին ստորաբաժանումների միջև համագործակցության առավել խորացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Սերգեյ Նարիշկինի նախորդ այցի ընթացքում երկու երկրների ղեկավարների աշխատակազմերի միջև ձեռք բերված փոխգործակցության պայմանավորվածությունների կատարմանն ու կարևորել աշխատակազմերի առանձին ստորաբաժանումների միջև ևս շփումների ակտիվացումը:-0-












