Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Վիլյամ Սարոյանի մահվան 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Աթենքում

Ապրիլ 19, 2011թ. 17:53

Ապրիլի 13-ին Աթենքում մեկնարկել է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի մահվան 30-րդ տարելիցին նվիրված մշակութային միջոցառումների տարին` Հայաստանի դեսպանության եւ hունա-հայկական հետազոտությունների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ:

Առաջին միջոցառումը, որը կազմակերպվել էր Հույն-ամերիկյան միության հետ համատեղ, նվիրված էր սարոյանական փոքր արձակի ուրույն մասը կազմող եւ Սարոյանի փիլիսոփայության խտացումները ներկայացնող առակներին, որոնց ընտրանին հանդիսատեսին ներկայացրեց Հունահայկական հետազոտությունների միության դրամատիկ խմբակը:

Երեկույթին ներկա էին Հունաստանում Հայաստանի դեսպանը եւ դեսպանատան անձնակազմը, Հունաստանի հայ եւ ամերիկյան համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն