Գլխավոր » Լրահոս, Վրաստան, Ցեղասպանություն

Հայոց ցեղասպանության մասին գրքի շնորհանդես Վրաստանի խորհրդարանում

Ապրիլ 19, 2011թ. 23:05

11Ապրիլի 20-ին սպասվում է «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը Վրաստանի խորհրդարանի շենքում: Նրա ստեղծման գաղափարը, ինչպես նաև ժողովածուի հրատարակման հետ կապված բոլոր աշխատանքները իրականացրել են «Վրաստանի Հայ Համայնք» և «Վրաստանի Հայ ուսանողների միություն» հասարակական կազմակերպությունները: Գրքում զետեղվել են Վրաստանի Ազգային Խորհրդարանական գրադարանի` վրացական պարբերականների բաժնում պահպանվող Հայոց Ցեղասպանությանն առնչվող նյութերը: Այն ընդգրկում է 1914-1918 թթ.,այսինքն իրադարձությունները ներկայացվում են Առաջին աշխարհամարտին Թուրքիայի ներգրավվելուց դեռ մի քանի ամիս առաջվանից և հասնում մինչեւ 1918 թ. մայիս` Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի անկախացումը: Ժողովածուում ժամանակագրական կարգով տեղ են գտել այն կարևորագույն տվյալները, որոնք վրացական պարբերականների շնորհիվ վերլուծական հոդվածների և փաստերի արձանագրման տեսքով հասել են մեր օրերը: Հրատարակության գլխավոր նպատակը վրաց ընթերցողին կոնկրետ թեմայի հետ կապված Խորհրդարանական արխիվում պահպանված նյութերին ծանոթացնելն է:


Դիտել Լրահոս, Վրաստան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն