Գլխավոր » Լրահոս, Կիրակնօրյա էջ, Հայկական տոներ

Ծանոթանանք մեր ազգային տոներին. Զատիկ

Ապրիլ 23, 2011թ. 09:02

Հայոց տոների շարքում Զատիկը μնության զարթոնքը խորհր-
դանշող ամենասպասված ու ամենամեծ տոնն է, որը եկեղեցական օրա-
ցույցով (325թ. Նիկիայի տիեզերաժողովի որոշմամμ) կատարվում է գարն
ան գիշերահավասարից եւ լուսնի լրումից հետո եկող առաջին կիրակին:
Այն շարժվում է 35 օրերի միջեւ՝ մարտի 22-ից մինչեւ ապրիլի 25-ը: Զատկի
տոնը կատարվում էր ճոխ հանդիսությամμ եւ մեծ կազմակերպվածությ
ամμ: Եվ հավանաμար այս էր պատճառը, որ, ի տարμերություն մի շարք
այլ տոների, այն նույնությամμ էր կատարվում Հայաստանի գրեթե μոլոր
շրջաններում եւ ամենուր հայտնի էր միեւնույն անվանումով՝ ՙԶատիկ՚,
ՙՄեծ Զատիկ՚, ՙՃոչ Զատիկ՚ եւ այլն:
Զատիկ μառին տրվում են տարμեր ստուգաμանություններ: Որոշ
ուսումնասիրողներ այն նմանեցնում են հրեաների Պասեքի հետ (Պասե-
քը, որ նշանակում է ելք, հրեաների ամենասիրված տոնն է եւ խորհրդանշում
է Եգիպտոսից դեպի Ավետյաց երկիր նրանց ելքը):
Ստ. Մալխասյանցը Զատիկ μառը ստուգաμանում է որպես տոն,
ուրախություն: Հետաքրքիր է Թորգոմ վարդապետի ստուգաμանությունը.
ՙՀիներէն ոմանք անոր մէջ կը տեսնէն ազատութիւն μառին արմատը եւ կը
մեկնեն ազատիլ չարչարանքներէ. այլք՝ զատ ուրիշ μային արմատը եւ կը
համեմատէն հրէական պասքային հետ, իμր զատում կամ անցք (ընդ Կարմիր
ծովն): Նորերէն ոմանք, ընդունելով այս վերջին իմաստը, անոր մէջ կը
տեսնեն ակնարկութիւն գիշերահաւասարին նուիրւած տօնի մը, որ եղա-
նակներու զատուելու ժամանակին կը պատահեր՚:
Տոնի առաջին եւ ամենամեծ խորհուրդը μնության զարթոնքի,
տարվա եղանակների զատվելու, որոշվելու, μաժանվելու գաղափարն է:
Զատվել μառն այստեղ խորհրդանշում է ոչ միայն տարվա եղա-
նակների զատումը, այլ նաեւ μնության գույների զատումը, μաժանումն ու
տարμերակումը համընդհանուր գորշությունից, միապաղաղությունից:
Այս ժամանակ է, որ հողը ծածկվում է գույներով, ծաղկում են ծիրանենին
երը, խնձորենիները, տանձենիները, դեղձենիները… Եվ ինչպե՞ս կարող
էր երկրագործ ժողովուրդը իր երախտագիտությունն ու մեծարանքը չարտ
ահայտել մայր μնությանը, նրա զարթոնքը չավետել տոնակատարությ
ամμ ու զոհաμերություններով: Այստեղից էլ՝ զատիկ μառի տոն, ուրա-
խություն իմաստը: Եվ ուրախանում էր ու ուրախանում է ժողովուրդը՝ տոն
ելով μնության Մեծ Զատիկը, զոհաμերելով կարմիր, կանաչ, նարնջա-
գույն, դեղին ձվերը, որոնք ցուցադրում էին գարնան գույների խաղը: Ա-
հաþ թե ինչումն է նաեւ μազմագույն ձվերի ու ձվախաղերի խորհուրդը
Զատկի տոնին, մանավանդ, որ ՙմիայն Զատկին ենք ձու ներկում, որով-
17
հետեւ ձուն օրինակն է μոլոր աշխարհի, եւ ինչպես որ իմաստուններն ա-
սում են՝ դրսի կեղեւն նմանում է երկնքին, մզղաձեւը՝ օդին եւ սպիտակուցը
՝ ջրին, դեղինն էլ երկիրն է, այսինքն՝ մէջը՚ (Թորգոմ վարդապետ):
Ուշագրավ է, որ ձուն համարվում է կենաց ծառի, կյանքի խորհր-
դանիշ: Ստ. Մալխասյանցը նշում է, որ ՙծառ՚ նշանակում է նաեւ ՙձուի
սուր ծայրերը՚: Այս μացատրությունը, որ ցույց է տալիս ձվի եւ կենաց ծա-
ռի գաղափարական առնչությունները, վկայում է, որ զատկական ձուն իր
մեջ պարունակում է կյանքի հավերժության խորհուրդը:
Եվ ուզում ենք հավատալ, որ մի ժամանակ Արարատում, μարձր
լեռների կատարին μույն դրած Հազարան Հավքը, ՙոր գիշերները ճառա-
գում էր, իսկ ցերեկները Արեւի ճառագայթների հետ ձուլում իր շողերը,
դյութիչ ձայնով երգում եւ μազմագույն ձվեր ածում՝ անընդհատ նորոգե-
լով Արարատի գույների թարմությունը՚ (Ս.Կակոսյան), դեռ ապրում է մեր
լեռներում, որ ինչպես այն ժամանակներում, այժմ էլ Մայր Անահիտը
դրանք շաղ է տալիս ողջ Արարատով մեկ, որպեսզի հողն էլ դրանց նման
μազմագույն պտուղներ տա:
Զատիկ μառի մյուս մեկնաμանությունը ազատվել իմաստն ունի:
Բացի վերոհիշյալ խորհրդից, այսինքն՝ ձմռան երկար թագավորությունից
μնության ազատվելուց, հավանաμար, այն նշանակել է նաեւ Մեծ Պասը
ավարտելու, դրա խստություններից ազատվելու իմաստը, երμ մարդիկ
քառասնօրյա պասով մաքրագործելով մարմինն ու հոգին, վերջապես իր
ավունք են ստանում օգտվելու երկար սպասված, կենդանական ծագում
ունեցող կերակուրներից: Այդ էր պատճառը, որ գրպաններում մի-մի ձու
դրած, նրանք գնում էին երեկոյան ժամերգության եւ այն ավարտվելուց
անմիջապես հետո, ուտում ձուն:
Այդ էր նաեւ պատճառը, որ այս տոնին սպասում էին մեծ անհամ-
μերությամμ: Արդեն Չարչարանքի շաμաթվա (Մեծ Պասի վերջին շաμաթվ
ա) սկզμից հայ ընտանիքներում սկսում էին Զատկի պատրաստությունն
եր տեսնել: Երկուշաμթի սրμում, մաքրում էին տները, երեքշաμթի օրը, ե-
թե կանայք Մեծ Պասի ընթացքում ՙհավաքս՚ էին ունենում, այսինքն՝ մա-
ծուն կամ սեր էին հավաքած լինում, այդ օրն անշուշտ հարում էին: Ավագ
չորեքշաμթի օրվան ՙչիք չորեքշաμթի՚ էին կոչում եւ ոչ մի գործ չէին ա-
նում, որպեսզի արածը չչքվի:
Շաμաթ օրը վաղ առավոտից պատանիներն սկսում էին ձու խա-
ղալ: Մեծերը հաճախ ծոմ էին պահում:
Նախատոնական ընթրիքը μաղկացած էր փլավից, տապակած
μանջարից եւ ձկից:
Զատկի նախօրեին, երդիկից իջեցնում էին նաեւ Ակլատիզը, պոկում
Մեծ Պասի վերջին շաμաթը խորհրդանշող փետուրը, շաμաթ երեկոյ
ան պասը μացում ձվով, իսկ կիրակի օրը առավոտվանից արդեն սկսում
18
Զատկի ուրախ տոնակատարությունը, որը շարունակվում էր մինչեւ ուշ ե-
րեկո:
Զատկի տոնի գլխավոր μովանդակությունն էին կազմում նաեւ
զանգվածային կամ ընտանեկան առանձին ուխտագնացությունները:
Ուխտի էին գնում զանազան ուխտատեղիներ, հատկապես գյուղից դուրս
գտնվող մոտակա սրμավայրեր (ի տարμերություն վարդավառյան ուխտ
ագնացությունների, երμ ավելի հեռու էին գնում՝ սարերը): Ուխտավորն
երն իրենց հետ տանում էին մատաղացու գառ, գինի, անհամար ձվեր,
μաղարջ հաց եւ կաթնեղեն:
Զատկական տոնի անμաժան մասն էր կազմում նախնիների պաշտ
ամունքը, որը դրսեւորվում էր մահացած հարազատների գերեզմաննե-
րին այցելության գնալու, խնջույքներ կազմակերպելու եւ տոնական ուտ
ելիքների մի մասը գերեզմանների վրա թողնելու սովորույթներում (ՙմե-
ռելափայ՚): Այդ պաշտամունքի մնացորդներից են նաեւ Զատկին օր ու
գիշեր սեղանը μաց պահելու, դռներն ու լուսամուտները չծածկելու ա-
վանդական սովորույթները, որպեսզի մահացած նախնիներն ամեն ժա-
մանակ կարողանան ելումուտ անել եւ օգտվել ընդհանուր հյուրասիրությունից:
Հայաստանի շատ շրջաններում այս կապակցությամμ նույնիսկ
անուն-անուն μաղարջներ էին թխում ու μաժանում աղքատներին:
Հարազատների գերեզմաններին զատկական այցելությունները
որոշ տեղերում կատարվում էին անմիջապես առավոտյան ժամերգությունից
հետո՝ կիրակի օրը, այլ տեղերում՝ երկուշաμթի (դա պայմանավորված
էր նաեւ հին ու նոր հանգուցյալներին առանձին-առանձին այցելելու սովորույթով):
Այստեղ խնդիր չենք համարել անդրադառնալ Զատկի տոնի քրիստոն
եական մեկնաμանությանն ու կատարմանը, որ կապվում է Քրիստոսի
հարության գաղափարին, մանավանդ, որ եկեղեցական օրացույցում, Ա.
Մանուկյանի վկայությամμ, ՙանջատ կերպով դրուել է Զատիկը եւ Հարությունը
՚:


Դիտել Լրահոս, Կիրակնօրյա էջ, Հայկական տոներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն