Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Բրիտանական պատվիրակությունը Արցախում է

Ապրիլ 20, 2011թ. 14:39

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 20-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի եւ Համայնքների պալատների մի խումբ անդամների՝ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Արցախի ներքին կյանքին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել հյուրերին Մեծ Բրիտանիայում եւ Եվրոպայում Արցախի դիրքորոշման ճշմարտացի ներկայացման, մեր երկիրը ճանաչելի դարձնելու, Մեծ եղեռնի ճանաչմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար:

Երկուստեք ընդգծվել է երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման անհրաժեշտությունը՝ այն համարելով բոլոր տեսանկյուններից կարեւոր ու պահանջված:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն