Լատվիայի ԱԳ նախարարը մեկնեց Անկարա
Ապրիլ 20, 2011թ. 18:55
Լատվիայի ԱԳ նախարար Գիրթս Վալդիս Կրիստովսկիսը այսօր աշխատանքային այցով ժամանել է Անկարա:
Այցի շրջանակներում Կրիստովսկին և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն քննարկելու են երկկողմ հարաբերությունները, Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, Կիպրոսի խնդիրը, տարածաշրջանային և միջազգային խնդիրներ: Սպասվում է նաև հանդիպում Թուրքիայի ԱԳ նախարար Աբդուլլահ Գյուլի և պետնախարար Ալի Բաբաջանի հետ:
ArmAr.am












