Գլխավոր » Ազգային պետական գործիչներ, Լրահոս, Հասարակություն

Գարեգին Նժդեհի 115-ամյակին նվիրված ցուցահանդես

Ապրիլ 20, 2011թ. 17:59

Ապրիլի 22-ին Հայաստանի Ազգային արխիվում կբացվի հայ ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի 115-ամյակին նվիրված ցուցահանդես: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը: Ըստ նրա, ցուցահանդեսում կներկայացվեն ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի կյանքին և գործունեությանը վերաբերող փաստաթղթեր:

Հովհաննիսյանը հայտնել է, որ Հայաստանի Ազգային արխիվում կբացվեն նաև այլ հոբելյանական ցուցահանդեսներ: Այդ համատեքստում նա հայտնել է, որ տեղի կունենա Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված ցուցահանդես: Այս տարի Հայաստանի ազգային արխիվը Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ կազմակերպում են Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներ:

ArmAr.am


Դիտել Ազգային պետական գործիչներ, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն