Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

ԵՄ անդամ որեւէ պետության ղեկավար ապակառուցողական հայտարարություն կանի՞

Ապրիլ 20, 2011թ. 20:26

IMG_9592ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը “Մեդիամաքս” լրատվական գործակալության հարցին

Հարց. Պարոն Քոչարյան, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ռումինիայի նախագահը հայտարարել է, թե համարում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, եւ այդ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Պատասխան. Չէի ցանկանա հավատալ, որ ԵՄ անդամ որեւէ պետության ղեկավար նման կողմնակալ եւ ապակառուցողական  հայտարարություն կարող էր անել: Եթե այդպիսի հայտարարություն իրոք արվել է, ապա դա հակադրում է միջազգային հանրության մոտեցմանը, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի դիրքորոշումներին,  Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի նախարարական հանդիպումների, Աստանայի գագաթաժողովի, նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի` լ’Աքվիլայի եւ Մուսկոկայի համատեղ հայտարարություններին, որտեղ հստակ ամրագրված է, որ  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա:

Առնվազն տարակուսանք  կարող են առաջացնել Ադրբեջանին հաճոյանալուն ուղղված նմանատիպ հայտարարությունները:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն