Գլխավոր » Թուրքիա, Ցեղասպանություն

Ստամբուլում հնչեց «գենոցիդ» բառը

Ապրիլ 20, 2011թ. 21:30

Ստամբուլում կայացավ «Մի մոռացիր ինձ, Ստամբու’լ» ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում պատմության մեջ առաջին անգամ Ստամբուլի կենտրոնում հնչեց «գենոցիդ» բառը: Ֆիլմը պատմում է տարբեր ազգությունների պատկանող մարդկանց մասին, որոնց միավորում է Ստամբուլ քաղաքը: Ֆիլմի պրոդյուսերն է Հուսեյն Կարաբեյը: Հինգ խաղարկային նովելներից կազմված ֆիլմի մի մասի հեղինակն է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիր Էրիկ Նազարյանը: Նա մի ընտանիքի պատմության միջոցով ներկայացնում է հայի դաժան ճակատագիրը Թուրքիայում: Գլխավոր դերում հանդես է գալիս ֆրանսիահայ դերասան Ժաքի Ներսիսյանը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն