Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Ֆրանսիացի սենատորը հիասթափեցրեց թուրք գործընկերոջը

Ապրիլ 20, 2011թ. 20:15

Թուրքական Haberlet-ը հաղորդում է, որ Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ֆրանսիացի սենատորները այցելել են Թուրքիայի խորհրդարան, որտեղ խորհրդարանի փոխնախագահ Սադըք Յաքութը նրանցից պահանջել է ֆրանսիական սենատի օրակարգից հանել Հայոց ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծը:

Հիշեցնենք, օրինագիծը պետք է քննարկման դրվի մայիսի 4-ին։

Սակայն, Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ժակ Բլանը հիասթափեցրել է Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահին, ասելով` անհնար է օրինագիծը հանել օրակարգից, բայց միաժամանակ, հուսադրել ` այն Սենատում հավանաբար կմերժվի։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն