Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Հայաստանում է Նիդերլանդների Թագավորության ազգային բանկի նախագահը

Ապրիլ 21, 2011թ. 19:00

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության ազգային բանկի նախագահ Նուտ Վելինկին:

Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել Նիդերլանդների Թագավորության հետ մեր երկրի համագործակցությունը` կարևորելով 1996-2010թթ. Նիդերլանդների կառավարության կողմից  դրամաշնորհի տեսքով  Հայաստանին ցուցաբերված շուրջ 41 միլիոն եվրոյի օժանդակությունը, նաև` Նիդերլանդների ազգային բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև ձևավորված փոխգործակցությունը: Նախագահի խոսքով, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ենթախումբն արդեն 18 տարի  նախագահող Նիդերլանդներն այդ տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարել: Հայաստանը, լինելով այդ ենթախմբի անդամ պետություններից մեկը, արդյունավետ համագործակցություն է ունեցել ինչպես  նախագահող երկրի, այնպես էլ  ենթախմբի անդամ պետությունների հետ:

Նիդերլանդների ազգային բանկի նախագահ Նուտ Վելինկը նշել է, թե հաճույքով է հիշում 2007թ. Հայաստան կատարած իր առաջին այցը, որը մեր երկրի հետ  համագործակցության զարգացման առումով բավականաչափ օգտակար է եղել: Նուտ Վելինկը ևս գոհունակությամբ է խոսել ԱՄՀ/ՀԲ Նիդերլանդների ենթախմբի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության մասին` ընդգծելով, որ այն միշտ գերազանց է եղել:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն