Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Քաղաքականություն

Իրավունք չունե’նք տարվել հայ-թուրքական «բարիդրացիականությամբ»

Ապրիլ 21, 2011թ. 21:17

Թուրքական «Դողան» գործակալության փոխանցմամբ` ապրիլի 23-ին 200 թուրք արվեստագետները Կարսում բողոքի ակցիա  կկազմակերպեն` հայ և թուրք ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի ապամոնտաժման դեմ:

Բողոքի ակցիային իրենց մասնակցությունը կցուցաբերեն Կարսի նախկին քաղաքապետ, հուշարձանի կառուցումը նախաձեռնող Նաիֆ Ալիբեյօղլուն և հուշարձանի քանդակագործ Մեհմեդ Աքսոյը։

Թուրքական գործակալությունը տեղեկացնում է, որ  հայտնի թուրք նկարիչ Բեդրի Բայքամը ևս պատրաստվում էր նմանատիպ ակցիայի կազմակերպմանը թուրք արվեստագետների հետ:

Նմանատիպ միջոցառում-շոուները դարձյալ փաստում են այն մասին, որ Թուրքիան Հայաստանի  հետ հարաբերություններում ակնհայտորեն շրջադարձ է  արել իր կոշտ դիրքորոշումից: Եվ այսօր հանդես է գալիս «փափուկ  քաղաքականության» դիրքերից: Ինչն ամենևին չի նշանակում, թե թուրքը փոխվել է:  Ամենևին, մենք գործ ունենք դիվանագիտական նոր խաղի հետ, ինչն առաջին հերթին բխում է Թուրքիայի շահերից: Նրանք վստահ են, որ «փափուկ քաղաքականության» շղարշի տակ շատ ավելի արդյունքների կարող են հասնել իրենց հակահայկականության մեջ:

Հետևությունը մեկն է. հայերս իրավունք չունենք տարվել հայ-թուրքական «բարիդրացիականությամբ» ու  կորցնել մեր զգոնությունը:

ArmAr.am


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ով է թուրքը, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն