Լուկաշենկոյի սրտխառնուքի պատճառը
Ապրիլ 21, 2011թ. 21:34
Naviny.by-ի փոխանցմամբ` ըստ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` Մինսկի մետրոյում ահաբեկչության պատճառը Բելառուսի` սրտխառնոցի աստիճան ժողովրդավարացումն է:
«Նախագահական ընտրությունների նախօրեին մենք այն աստիճանի ժողովրդավար դարձանք, որ ոչ միայն ձեր, այլև ինձ մոտ սրտխառնուք առաջացավ»,- ասվում է նախագահի`խորհրդարանին հղած ուղերձում:
Լուկաշենկոյի խոսքերով, Բելոռուսի քաղաքական գործիչները, հաշվի առնելով իշխանության ռեսուրսները, իրեն խնդրում էին ձայների հաշվումը թողնել Եվրամիությանը կամ ԵԱՀԿ-ին: «Ես դրան էլ կհամաձայնեի, եթե չհամարեի, որ դա անարգանք է պետության հասցեին»,- ասել է Լուկաշենկոն:
ArmAr.am












