Ինչո՞վ է զբաղված նախագահի աշխատակազմին կից համապատասխան կառույցը
Մասնագետները հայտարարում են. առջևում ապրիլի 24-ն է ու սոցիալական ցանցերում ակտիվանում են թուրքական ու ադրբեջանական հակահայ քարոզչությունը: Ինչը նշանակում է, որ քոչվորև իր թշնամանքը, ատելությունն ու կեղծ տեղեկությունն է տարածելու Հայաստանի ու հայության մասին:
Այս առումով տեղեկատվական պատերազմի դաշտերի են վերածվելու «Ֆեյսբուքն» ու մյուս սոցիալական ցանցերը: Ադրբեջանաթուրքական կողմը ստեղծում է կեղծ խմբեր, սկզբում փորձում դրանցում ներառել հայերի, արտասահմանցիների, ապա սկսում են իրենց գործը:
«Այս պահին նրանց ակտիվացումը կապված է ապրիլի 24-ի հետ: Նրանք սկսել են աշխատել հայկական ներքին միջավայրի վրա` կեղծ տեղեկություններ տարածելով, և դա նրանք անում են կեղծ հայանուն պրոֆիլներ ստեղծելու միջոցով: Կարևոր է հասկանալ թշնամու մարտավարությունը, հնարքները և կարողանալ դրանց հակազդել»,-այսօր «Ադրբեջանական հակահայ քարոզչությունը և հակազդման ուղղությունը» թեմայով գիտաժողովի շրջանակում իր տեսակետն է հայտնեց քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Գալստյանը:
Վերջինս նաև խոստովանել է, որ սոցիալական ցանցերում դրանց դեմ հայկական կողմից լիարժեք պայքար չի մղվում: Եվ դա պարզ է, քանի որ հիմնական գործն արվում է կամավորների միջոցով: Ի տարբերություն ադրբեջանական կողմի, որոնց հովանավորում է պետությունը, մեր դեպքում տեղեկատվական քարոզչության ոլորտը կամավորական նվիրյալների ուսերին է մնացել: Հարց է առաջանում, իսկ ո՞ւր են հոսում տեղեկատվական քարոզչության նպատակով բյուջեից ուղղվող գումարները… և ինչո՞վ է զբաղված նախագահի աշխատակազմին կից համապատասխան կառույցը(՞):
ArmAr.am












