Ավագ Ուրբաթի արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ավագ Ուրբաթ օրվա արարողությունները Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեցին ապրիլի 21-ի երեկոյան` Խավարման կարգով: Ն.Ս.Օ.Տ©Տ© Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվող խորհրդավոր արարողության ընթացքում Ավետարաններից յոթ հատվածներ ընթերցեցին, որոնք բովանդակում են Հիսուս Քրիստոսի Գեթ¬սե¬մանիի պարտեզում աղոթելը, Հուդայի մատնությունը, Հիսուսի՝ ամբոխի ձեռքը հանձնվելը, Աննայի և Կայիափայի առջև տարվելը, անարգվելը և Պետրոսի երեք անգամ ուրանալն ու զղջալը: Ընթերցումներն ընդմիջվում էին սաղ¬մոսների ընթերցանությամբ և Սբ. Ներսես Շնորհալու հեղի¬նակած շարականներով:
ՙՈւր ես մայր իմ՚ հոգևոր երգից հետո քարոզ խոսեց Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը` անդրադառնալով օրվա խորհրդին, քրիստոնյայի հոգևոր կյանքում նրա նշանակությանը:
Ապրիլի 22-ին՝ կեսօրին, Մայր Տաճարում կատարվեց Քրիստոսի խաչելությունը խորհրդանշող արարողությունը, իսկ երեկոյան ժամերգության ավարտին` Թաղման կարգը, որի ընթացքում մեր Տեր Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը միաբանների թափորով պտտեցվեց եկեղեցու շուրջը՝ ի տես բարեպաշտ ժողովրդի։
Ապրիլի 23-ին՝ Ավագ Շաբաթ, եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո տեղի կունենա Ճրագալույցի Ս. Պատարագ։
ArmAr.am












