Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Կայացել է Կայուն զարգացման ազգային խորհրդի նիստ

Ապրիլ 22, 2011թ. 18:17

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Օրակարգի առաջին հարցով խորհրդի քարտուղար,  «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը հանդես է եկել ՄԱԿ-ի «Ռիո+20» համաշխարհային գործընթացի արդի բնութագրի և այդ գործընթացին Հայաստանի մասնակցության մասին զեկույցով: Մասնավորապես, նա անդրադարձել է 2012թ.  Ռիո-դե-Ժանեյրոյում կազմակերպվելիք Կայուն զարգացման համաշխարհային գագաթաժողովի խնդիրներին և քննարկվելիք թեմաներին, ինչպես նաև գագաթաժողովին Հայաստանի մասնակցությանն առնչվող հարցերին: Իր հերթին ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը զեկուցել է 2011թ. փետրվարի 28-մարտի 4-ը Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Կայուն զարգացման հանձնաժողովում արծարծված հարցերի, ընդունված առաջարկությունների և եզրակացությունների վերաբերյալ: Զեկուցողները կարևորել են ՀՀ «Ռիո+20» գործունեության ծրագրի մշակումը: Հարցի առնչությամբ կառավարության ղեկավարը հանձնարարել է ձևավորել միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի համաշխարհային, տարածաշրջանային, ազգային և տեղական մակարդակներում Հայաստանի գործողությունների ծրագրի մշակմամբ և դրա իրականացման վերահսկողությամբ:

Խորհրդին է ներկայացվել ՀՀ կլիմայի փոփոխության երկրորդ ազգային հաղորդագրությունը (ԵԱՀ) (հաղորդագրության էլեկտրոնային տարբերակը  տեղադրված է Կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնի կայքում` www.nature-ic.am): Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի համակարգող Արամ  Գաբրիելյանը զեկուցել է ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերի համար կլիմայի փոփոխության հիմնական մարտահրավերների մասին և անդրադարձել կլիմայի փոփոխության հարմարվողականության ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներին: Խորհուրդը հավանության է արժանացրել առաջարկվող միջոցառումների ցանկը` արձանագրելով, որ դրանք կներառվեն ՀՀ բնապահպանության նախարարության գործառույթներում:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են նիստի մասնակիցների կարծիքներն ու տեսակետները զեկուցումներում բարձրացված խնդիրների շուրջ։


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն