Գլխավոր » Hay-turq, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ֆրանսիայի պատվիրակությունը խոստացավ սատարել Արցախի ժողովրդին

Ապրիլ 22, 2011թ. 19:28

arcaxi_ag_naxarar_469713815Ապրիլի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանն ընդունեց Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում է ֆրանսիական խորհրդարանի պատգամավոր, Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Ռենե Ռուկեն:
Ողջունելով հյուրերին, Գեորգի Պետրոսյանը նշեց այցի կարևորությունը ԼՂՀ իրողություններին ծանոթանալու և դրանք անաչառ եվրոպական հանրությանը ներկայացնելու տեսակետից:
Հյուրերը նշեցին, որ այցի գլխավոր նպատակն է` Արցախը ցույց տալ ֆրանսիական «Դպրոցասեր» գիմնազիայի մի խումբ սաների, որոնց այցը կազմակերպել է բարերար Սարգիս Բեդոյանը:
Ռենե Ռուկեի խոսքերով, անկախության 20 տարիներին Լեռնային Ղարաբաղին հաջողվել է մի շարք ձեռքբերումներ ունենալ պետական շինարարության, քաղաքացիական հասարակության զարգացման և հետպատերազմյա վերականգնման ոլորտներում: Ալֆորվիլի փոխքաղաքապետ Ռիչարդ Անանյանը և պատվիրակության մյուս անդամները նշեցին իրենց պատրաստակամությունը` այսուհետ ևս սատարելու Արցախի ժողովրդի իղձերին:
ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հյուրերին ներկայացրեց ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման և պետականաշինության հիմնական փուլերը, նշելով, որ համապատասխան ռազմավարական ծրագրի իրականացման շնորհիվ հանրապետությունը վերականգնողական փուլից անցում է կատարել դեպի զարգացման փուլ: Ընդսմին, նա ընդգծեց, որ 2006 թվականին հանրապետության սահմանադրության ընդունումը դարձավ բեկումնային պահ և ընդհանրացրեց անկախ պետականության կառուցման տարիներին ձեռք բերված բոլոր նվաճումները:
Գեորգի Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ֆրանսիական պատվիրակության անդամներին` ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծման հարցին աջակցելու համար:


Դիտել Hay-turq, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն