Գլխավոր » Լրահոս

Կոչ Թուրքիային՝ ներողություն խնդրել հայերից

Ապրիլ 24, 2011թ. 17:52

Թուրքական ETHA-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի «Ձերբակալված լրագրողների համերաշխության պլատֆորմ»-ը (TGDP) ապրիլի 24-ի հետ կապված հայտարարություն է տարածել, ուր նշվում է, որ 1915-1917 թթ երիտթուրքերի ավազակախմբերի կողմից մեկ միլիոն հայ է կոտորվել, միայն 1915-ին  Ստամբուլից 220 հայ մտավորական է տեղահանվել, որոնք սպանվել են  ճանապարհներին։ Մինչ օս անհայտ են  սպանված 32 հայ լրագրողների գերեզմանները:

TGDP-ն նշել է, որ իրենք հարգանքով գլուխ են խոնարհում 1915-ին կոտորված բոլոր հայերի հիշատակին և կոչ անում Թուրքիային՝ ներողություն խնդրել հայերից, հրաժարվել մերժողական քաղաքականությունից, առերեսվել պատմության հետ ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Հրանտ Դինքի սպանության մեջ հայկական կոտորածների նկատմամբ մերժողական քաղաքականությունն ուներ իր մեծ բաժինը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն