Գլխավոր » Լրահոս

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բելգիայի Սենատի նախագահ Արման դըԴեկերը

Սեպտեմբեր 30, 2009թ. 13:00

Սեպտեմբերի 30-ի երեկոյան  պաշտոնական այցով Երեւան կժամանի Բելգիայի Սենատի նախագահ  Արման դը Դեկերի գլխավորած պատվիրակությունը:

Հոկտեմբերի 1-ին Բելգիայի  Սենատի նախագահին կընդունեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդարանում պարոն Դեկերի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ: Նույն օրը պարոն Դեկերին կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Պատվիրակությունը կայցելի Սբ. Էջմիածնի թանգարաններ եւ Զվարթնոց տաճար:

Հոկտեմբերի 2-ին  Բելգիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությանը կընդունեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հյուրերը   կայցելեն Երեւանի տնտեսագիտական համալսարան, Երվանդ Քոչարի թանգարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն եղեռնի  զոհերի հուշարձանին:

Հոկտեմբերի 3-ին Բելգիայի Սենատի պատվիրակությունը կմասնակցի Ազգային ժողովում տեղի ունեցող «Սահամանադրության գերակայության երաշխավորման գործում սահմանադրական դատարանների եւ խորհրդարանների գործակցության միջազգային փորձը» թեմայով միջազգային 14-րդ խորհրդաժողովի աշխատանքներին:

Հոկտեմբերի 4-ի առավոտյան Բելգիայի Սենատի նախագահ  Արման դը Դեկերի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Բրյուսել:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն