Գլխավոր » Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Ցեղասպանություն

ԱՄՆ-ը հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռևս 1951-ի

Ապրիլ 24, 2011թ. 19:09

009Ամերիկայի Միացյալ Նահանգներն արդեն ճանաչել են հայոց ցեղասպանությունը: Ի դեպ, այս առումով ԱՄՆ-ն առաջին պետությունն է: Մինչդեռ այս փաստը մենք զարմանալիորեն մոռացության ենք մատնել:

Այսպես.  ԱՄՆ-ը հայոց ցեղասպանությունը ճանաչել է Ուրուգվայից և Արգենտինայից դեռևս 14 տարի առաջ` 1951թ.-ին և Ցեղասպանության կոնվենցիայի ստորագրումից ընդամենը 3 տարի հետո:

ԱՄՆ-ի կառավարությունը ՄԱԿ-ի Արդարության միջազգային դատարանին 1951թ. հունվարին հղած իր գրավոր հայտարարության մեջ բառացիորեն հավաստել է հետևյալը. «Քրիստոնյաների հալածանքները հռոմեացիների կողմից, հայերի ջարդերը թուրքերի կողմից, միլիոնավոր հրեաների և լեհերի ոչնչացումը նացիստների կողմից, ցեղասպանություն հանցագործության ակնհայտ օրինակներ են: Այս հենքի վրա է Միավորված ազգերի Վեհաժողովը քննության առել ցեղասպանության հարցը:»

Ի դեպ ,  1981թ.-ին, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը մեկ անգամ ևս վերհաստատել է իր երկրի դիրքորոշումը հայոց ցեղասպանության նկատմամբ. «Ինչպես հայերի ցեղասպանությունը դրանից առաջ և կամբոջիացիների ցեղասպանությունը, որը հաջորդեց դրան, ինչպես նաև բազմաթիվ այլ ժողովուրդների նկատմամբ այդպիսի բազում հալածանքները, Հոլոքոստի դասերը երբեք չպետք է մոռացվեն» :

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն