Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Ապրիլ 24, 2011թ. 13:30

Ապրիլի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի եւ մասնակցել Քրիստոսի Հարության տոնի Սուրբ պատարագին:

Արցախի Հանրապետության նախագահի աշախտակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն