Իվան Սավվիդին համոզված է, որ ժամանակի ընթացքում յուրաքանչյուր քաղաքակիրթ պետություն կճանաչի Հայոց ցեղասպանությունը
Հայոց ցեղասպանության հիշատակման օրվա կապակցությամբ ուղերձով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատգամավոր, միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Իվան Սավվիդին:
«1915 թ.-ի ապրիլի 24- ը ողբերգական տարեթիվ է հայ ժողովրդի համար: Գրեթե հարյուր տարի առաջ այս օրը Օսմանյան Կայսրության տարածքում սկսվեցին հայ ժողովրդի զանգվածային ջարդերը: Թուրքիայի դաժան քաղաքականության զոհ դարձավ մոտ 1, 5 միլլիոն հայ: Հայ ժողովրդի մի քանի սերունդներ կոտորվեցին, որոնց թվում էին մտավորականներ, քաղաքական գործիչներ: Այս ողբերգական օրը մենք խոնարհվում ենք այդ զոհերի հիշատակի առջեւ: Հիշատակը մեր խիղճն է: Հիշատակը պահպանելը սրբություն է : Եվ այսքան տարի անց մարդկանց սրտերի խորը վերքերը չեն բուժվել: Հույները, հայերը, հրեաները, այդ բոլոր անմեղ զոհերը կարծես աղերսում են մեզ հիշել այդ ողբերգական սխալները: Ես համոզված եմ, որ ժամանակի ընթացքում յուրաքանչյուր քաղաքակիրթ պետություն կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա մեզ բոլորիս է պետք: Ամեն ազգ իր առաքելութունն ունի եւ երջանիկ լինելու իրավունք ունի: ՄԵնք հավերժ վառ կպահենք անմեղ զոհերի հիշատակը»,- ասված է ՌԴ Պետական Դումայի պատգամավորի ուղերձում:












