Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Դավութողլուն դուր չի եկել հայոց ցեղասպանության վերաբերյալ Օբամայի ելույթը

Ապրիլ 24, 2011թ. 16:11

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուն, ինչպես հաղորդում է www.worldbulletin.net.-ը, «քննադատել է 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայի ելույթը»:

«Պարոն Օբամայի արած հայտարարությունը միակողմանի է եւ նարկայացնում է պատմության միայն մի կողմը: Մենք ցանկանում ենք, որ նաեւ հարգեն այն կորած սերնդի հիշատակը, որը հեռացել է Անատոլիա թերակղզուց եւ տառապել է հեռավոր Եմենի, Գալիցիայի, Դարդանելի եւ Բալկանյան թերակղզում: Մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ն նաեւ կկիսի Թուրքերի վիշտը»,- ասել է Ահմեդ Դավութողլուն Անադոլու գործակալությանը, որտեղ նա պետք է մասնակցեր Առաջին Համաշխարհային պատերազմի Դարդանելի ճակատամարտի 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Ապրիլի 23-ին Բ.Օբաման Օսմանյան կայսրության տարածքում 1915թ.-ին տեղի ունեցած հայերի կոտորածն անվանեց «Մեծ աղետ» կամ «Մեծ եղեռն»:

«Մենք կշարունակենք պահանջել, որ համաշխարհային պատերազմում մեր կրած տառապանքները նունպես հիշվեն», – հայտարարել է Ա.Դավութողլուն:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն