Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում

Ապրիլ 26, 2011թ. 18:49

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ Ժնեւի արվարձան Տրուանեի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց հիշատակի եւ հոգեհանգստի սուրբ պատարագ: Ռեքվիեմը կատարեց Գյումրիի “Տիրամայր Հայաստանի կենտրոնի” երգչախումբը:

Ծաղկեպսակ զետեղվեց Ցեղասպանության զոհերի հիշատակի կոթողին: Արարողությանը մասնակցում էին Շվեյցարիայի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչները, հասարակական եվ քաղաքական գործիչներ:

Նույն օրը ավելի քան 1000 հայ երիտասարդներ Բուլղարիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Հայաստանից, Իսրայելից ու Լիբանանից, ինչպես նաեվ Շվեյցարիայի տարբեր շրջաններից եկած հայկական համայնքի ներկայացուցիչներ երթով շարժվեցին դեպի Ազգությունների հրապարակ: Այստեղ տեղի ունեցավ ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն: Ելույթներով հանդես եկան Շվեյցարիայի հայկական, հրեական, ռուանդական եվ քրդական համայնքների երիտասարդության ներկայացուցիչները:
ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն