Ռալֆ Յիրիկյան.«Առողջապահությունը մշտապես «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ուշադրության կենտրոնում է»
Երևանում այսօր սկսվել է Հայաստանի առաջին միջազգային բուժքույրական համագումարը, որի գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: Ընկերությունը 10 միլիոն դրամ է հատկացրել համագումարի կազմակերպչական ծախսերը հոգալու համար:
Համաժողովին բացման ելույթով հանդես են եկել առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Համագումարին նաև մասնակցել է հայ ժողովրդի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, որը Մեծ Բրիտանիայի Թագավորական քույրական քոլեջի փոխնախագահն է:
Համագումարի նպատակն է քույրական գործի զարգացման հեռանկարների, բուժքույրերի համար հնարավոր մարտահրավերների ու դրանք հաղթահարելու ուղիների բացահայտումը, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ապահովումը, ինչպես նաև քույրական գործի առաջընթացի ապահովումը:
«Քույրական գործն ավելին է, քան պարզապես աշխատանք: Այն առաքելություն է, որին պետք է սատարել: Առողջապահությունը մշտապես եղել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ուշադրության կենտրոնում: Մենք հավատում ենք, որ մարդկանց ունակությունների ընդլայնմանն ուղղված ծրագրերում ներդրումներ կատարելը մեր ժողովրդի ներուժը զարգացնելու լավագույն միջոցն է»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը:
Համագումարի կազմակերպիչներն են` «Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա» ՀԿ-ն (նախագահ` բ.գ.դ. Ալինա Քուշկյան) և Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը` Կրթության զարգացման համաշխարհային ինստիտուտի աջակցությամբ:
ArmAr.am












