Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Գերմանիայում

Ապրիլ 27, 2011թ. 20:59

Ապրիլի 24-ին եւ 25-ին Գերմանիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցան միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին:

Ապրիլի 24-ին Մայնի Ֆրանկֆուրտի կենտրոնական մասում տեղի ունեցավ բողոքի երթ` կազմակերպված հայ համայնքի կողմից, որին հետևեց «Փաուլսկիրխե» եկեղեցու դահլիճում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշ երեկո:

Միջոցառումը կազմակերպել էին Գերմանահայ կենտրոնական խորհուրդը և Գերմանիայի Հայոց առաջնորդարանը: Արարողությանը ելույթով հանդես եկան Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը, Գերմանահայ կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը, ազգությամբ թուրք գրող Դոգան Ակհանլին և այլք:

Ապրիլի 25-ին Բեռլինի ֆրանսիական մայր տաճարում կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն: Միջոցառմանը մասնակցեցին և ելույթով հանդես եկան դեսպան Արմեն Մարտիրոսյանը, «Բեռլինի հայ համայնք» միության նախագահ Վարդգես Ալյանաքը, գրող և հրապարակախոս Ռալֆ Ջորդանոն, ականավոր գիտնականներ:

Միջոցառումներին ներկա էին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, ակադեմիական գործիչներ, մտավորականներ, ինչպես նաև տարբեր կրոնական ներկայացուցիչներ: Հուշ-երեկոներին հնչեցին երաժշտական կատարումներ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն