Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Սերժ Սարգսյանն առաջարկել է`Կոմիտասի կյանքի ու ստեղծագործական ուղու մասին անգլերեն գիրք հրատարակել

Ապրիլ 27, 2011թ. 20:11

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է բրիտանական «Արք» հրատարակչության տնօրեններ Թոնի Ուորդին, Անջելա Ջերմենին և գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանին, ում ստեղծագործությունները հրատարակչությունը նախատեսում է թարգմանել անգլերեն և հրատարակել: Այս մասին տեղեկացնում է նՆախագահի մամլո գրասենյակը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կարևորում է բրիտանական հեղինակավոր հրատարակչության և նրա ղեկավարների գործունեությունը, ովքեր արվեստի, պոեզիայի նվիրյալներ են և մեծ աշխատանք են կատարում` պոեզիան տարածելու, ավելի մեծ թվով մարդկանց հասցնելու համար.
«Մեր բարդ ժամանակներում, այս արագ փոփոխվող ու փոքրացող աշխարհում, երբ շատ պարագաներում շուկան ինչ-որ տեղ, միգուցե, խեղդում է մեծ արվեստը, իհարկե, ձեր նման նվիրյալների կարիքը մարդկությունն, իրոք, ունի»,- ասել է նախագահը :

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բրիտանական հիշյալ հրատարակչությունը մասնագիտանում է ժամանակակից պոեզիայի ներկայացման բնագավառում` հրապարակելով Միացյալ Թագավորության և այլ երկրների ժամանակակից անգլալեզու պոետների աշխատանքները, նաև` աշխարհի տարբեր երկրների անհատ բանաստեղծների ու բանաստեղծական հավաքածուների անգլերեն թարգմանությունները, երկրի ղեկավարնը նշել է, որ հայ պոեզիան, փաստորեն, ևս չի վրիպել հրատարակչության ուշադրությունից: Նա նաև հույս է հայտնել, որ համագործակցության արդյունքում, անգլալեզու ընթերցողին կփոխանցվի ժամանակակից հայ պոեզիայի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Ռ.Դավոյանի ստեղծագործությունների ողջ ջերմությունն ու փիլիսոփայությունը:

Իրենց հերթին բրիտանական հրատարակչության տնօրենները նշել են, որ մինչ այս ծանոթ չեն եղել Դավոյանի ստեղծագործություններին, սակայն դրանք ընթերցելուց և Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսի հայկական տաղավարում բանաստեղծի մասին ավելին իմանալուց հետո, նրա ստեղծագործությունները հրատարակելու հստակ որոշում են կայացրել:

Բացի այս, Նախագահ Սերժ Սարգսյանը հրատարակչության ղեկավարներին առաջարկել է հանդիպել ՀՀ մշակույթի նախարարի հետ ու քննարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2012 թ-ին Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երևանում անցկացվելիք միջոցառումների շրջանակում համագործակցության հնարավորությունները: Իսկ երկրի ղեկավարի երկրորդ առաջարկը վերաբերել է Կոմիտասի կյանքի ու ստեղծագործական ուղու մասին անգլերեն գիրք հրատարակելու վերաբերյալ:


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն