Գլխավոր » Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Օտարերկրյա դավադրություն Իրանի դեմ

Ապրիլ 29, 2011թ. 17:37

Մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, որ Իրանի խորհրդարանը պատրաստվում է իմփիչմենթ հայտարարել Իրանի նախագահ Ահմադինեժադին, օտարերկրյա հերթական դավադրություններն են Իսլամական Հանրապետության դեմ։ Ինչպես հաղորդում է RBK-ն, Մոսկվայում այսօր տեղի ունեցած ասուլիսին այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ-ում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին։ «Խորհուրդ եմ տալիս ուշադրություն չդարձնել նմանատիպ հայտարարությունների վրա»,- ասել է նա։

Դեսպանն ավելացրել է, որ Իրանը ժողովրդավարական հանրապետություն է, որտեղ անխուսափելիորեն կարող են հակասություններ առաջանալ կառավարության և խորհրդարանի միջև։ «Իրանն ի վիճակի է ինքնուրույն հարթել այդ տարաձայնությունները»,- հայտարարել է դիվանագետը։ Ընդ որում, նա նշել է, որ խորհրդարանի կողմից իմփիչմենթի հարցի քննարկման գործընացը միայն ապացուցում է, որ Իրանը լիարժեք ժողովրդավարական երկիր է։


Դիտել Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն