Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

Ռալֆ Յիրիկյան. «Դասական երաժշտությունը փրկություն է ամենօրյա սթրեսից»

Ապրիլ 29, 2011թ. 09:54

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, ապրիլի 28-ից մայիսի 31-ը ներկայացնում է ՙԱզգային պատկերասրահ՚ միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնը

28-ը ապրիլի, 2011թ. Երևան, Հայաստան: ՎիվաՍել-ՄՏՍ-ը` ՙՄՏՍ՚ ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային պատկերասրահում կայացել է ՙԱզգային պատկերասրահ՚ միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնի բացման արարողությունը:

ՙԱզգային պատկերասրահ՚ միջազգային երաժշտական փառատոնի հիմնական նպատակը հանրահայտ, ինչպես նաև Հայաստանում ճանաչում չունեցող հայ և օտարազգի տաղանդաշատ երաժիշտ-կատարողների, ստեղծագործական կոլեկտիվների կատարմամբ հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշների ներկայացումն է` արվեստասեր հասարակությանը: Դասական երաժշտության պրոպագանդման, հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստի վերջին ձեռքբերումները ներկայացնելու հետ մեկտեղ, այն նաև խնդիր ունի հասարակության լայն շերտերին ծանոթացնելու Հայաստանի ազգային պատկերասրահի գլուխգործոցներին:

«Դասական երաժշտությունը փրկություն է ամենօրյա սթրեսից. գանձարան, որում ամեն անգամ մի նոր գոհար է կարելի գտնել: Ցանկացած երկիր քաղաքակիրթ է համարվում արվեստի և արվեստագետի հանդեպ իր վերաբերմունքով: Եվ պետք է ընդունել, որ դասական երաժշտությունը մեր երեխաների հոգիներում ցանկալի արժեքների դաստիարակման լավագույն միջոցն է: Այս առումով, աջակցությունն արվեստին, իսկ այս պարագայում` դասական երաժշտությանը, մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի: Հանդիսանալով կորպորատիվ սոցիալական պատասխանատու` ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավատում է, որ նման նախաձեռնություններին սատարելը մեր պարտքն է».-վստահ է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՙԱզգային պատկերասրահ՚ միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնի շրջանակներում կատարումներով հանդես են գալու Ալեքսանդր Բրուսիլովսկին, ջութակ (Ֆրանսիա), Սվետլանա Նավասարդյանը, դաշնամուր, Նիկոլայ Մադոյանը, ջութակ (Գերմանիա), Հակոբ Ջաղացպանյանը, կիթառ, Գլեբ Կարպուշկինը, գալարափող (Ռուսաստան), Հայկ Մելիքյանը, դաշնամուր, Կարեն Շահգալդյանը, ջութակ, Յանա Դարյանը, ալտ, Ջուլիետա Վարդանյանը, դաշնամուր, ՙՀայաստանի պատանի տաղանդներ՚ ՙԼոնդոն-Երևան՚ ծրագրի մասնակիցները, կոմպոզիտոր, դիրիժոր Հուշյար Խայամը (Իրան), փառատոնի կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Արամ Թալալյան):

Փառատոնի հանդիսավոր բացման համերգը նվիրված է կոմպոզիտոր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի 90-ամյա հոբելյանին: Առաջին անգամ, Հայաստանի առաջատար երաժիշտների կատարմամբ, մեկ համերգի ընթացքում կհնչեն Էդվարդ Միրզոյանի կամերային հատընտիր ստեղծագործությունները:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն