Գլխավոր » Լրահոս

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Ֆյուլեին

Ապրիլ 29, 2011թ. 12:25

0Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ մերձեցումը Եվրոպական ընտանիքի հետ ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է եւ գոհունակությամբ ավելացրեց, որ այդ համագործակցությունը տարեցտարի առավել ընդլայնվում եւ ամրապնդվում է:

Հանձնակատար Ֆյուլեն իր հերթին եւս գոհունակություն հայտնեց ԵՄ -Հայաստան դինամիկ զարգացող հարաբերությունների առնչությամբ եւ ասաց, որ «Արեւելյան գործընկերության» նախաձեռնության մեկնարկով Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունները դուրս եկան որակական նոր մակարդակի:

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում իրականացվող ծրագրերին եւ դրանց ներուժի ամբողջական օգտագործմանը:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կանոնավոր քաղաքական երկխոսությունը, պարբերական բնույթ կրող բարձրաստիճան փոխայցելությունները, առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը նպաստում են համակողմանի փոխգործակցության խորացմանը:

Կողմերն անդրադարձան նաեւ Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եւ գոհունակությամբ նշեցին բանակցությունների ներկա փուլի հաջող ընթացքի մասին:

Էդվարդ Նալբանդյանն ու Շտեֆան Ֆյուլեն հանգամանալից մտքեր փոխանակեցին մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու հաստատման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն