Գլխավոր » Լրահոս

Փարիզի Էյֆելյան աշտարակը Թուրքիայի դրոշների գույներո՞վ

Սեպտեմբեր 30, 2009թ. 13:44

eifeleva bashniaՖրանսիայում շարունակվում են միջոցառումները «Թուրքիայի օրերի» շրջանակներում:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը մեծ հաջողությամբ է ընթանում:   Ցուցահանդեսը դիտելու նպատակով Ֆրանսիայի տարբեր քաղաքներից հազարավոր այցելուներ են ժամանում: Թուրքական մամուլը, որպես կարևոր իրադարձություն, շեշտում է, թե  մեկ շաբաթից` հոկտեմբերի 6-ից մինչև 11-ը, Փարիզի Էյֆելյան աշտարակը կլուսավորվի Թուրքիայի դրոշի գույներով։ Իսկ հոկտեմբերի 9-ին «Գրան Պալեում»-ում կմեկնարկի «Բյուզանդիայից մինչև Ստամբուլ. երկու մայրցամաքների նավահանգիստ» ցուցահանդեսը: Վերջինիս նպատակն է ներկայացնել` հայերի և հույների` միջին դարերից մինչ օրս  տարածաշրջանում ունեցած մեծ դերը: Ք.Մ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն