Գլխավոր » Hay-turq, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս

Շտեֆան Ֆյուլե.«Նման սադրանքները շփման գծում որեւէ ձեւով չեն նպաստում բանակցային գործընթացին»

Ապրիլ 29, 2011թ. 14:00

11ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե.«Երեկ երեկոյան շփման գծում ադրբեջանցի դիպուկահարի կողմից եւս մեկ զինվորական է սպանվել՝ Վազգեն Բախշյանը: Ես կցանկանայի ցավակցություններ հայտնել նրա ընտանիքի անդամներին, բարեկամներին եւ ընկերներին: Իհարկե, այդ կարգի սպանությունները, սադրանքները շփման գծում որեւէ ձեւով չեն նպաստում բանակցային գործընթացին: Սոչիում կարեւոր որոշում ընդունվեց՝  շփման գծում այդ կարգի սադրանքների, պատահարների հետաքննության անցկացնելու համապատասխան մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ, եւ հուսով ենք, որ այդ մեխանիզմը նաեւ կարեւոր գործիք կհանդիսանա նման կարգի միջադեպերը կանխարգելելու համար, ինչը նպաստավոր կլինի բանակցային գործընթացի շարունակման համար: Վերջին բանակցությունները որոշ հույս են ներշնչում խաղաղ կարգավորման առաջընթացի համար»:

ArmAr.am


Դիտել Hay-turq, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն