Գլխավոր » TOP, Ադրբեջան, Լրահոս, Մշակույթ, Ցեղասպանություն

Ադրբեջանը արգելել է Մեթյու Բրայզային այցելել Ջուղայի հայկական գերեզմանատուն

Ապրիլ 29, 2011թ. 13:00

Jugha-khachqarՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանին ուղղվել է հետևյալ հարցը. վերջերս տեղեկատվություն տարածվեց, որ ադրբեջանական իշխանություններն արգելել են այդ երկրում Միացյալ Նահանգների դեսպան Մեթյու Բրայզային այցելել Ջուղայի հայկական գերեզմանատուն: Ի՞նչպես կմեկնաբանեք ադրբեջանական կողմի այդ քայլը:

ԱԳ նախարարը պատասխանել է. « Եթե թույլ չեն տալիս, ապա ինչ-որ մի բան ունեն թաքցնելու: Նույն պատճառով արդեն վերջին մոտ վեց տարվա ընթացքում ադրբեջանցիները թույլ չեն տալիս միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին այցելել Նախիջեւան: Մենք դեռ 2005-ին ականատես եղանք, եւ ոչ միայն մենք` ամբողջ միջազգային հանրությունը` ինչպես են ադրբեջանցիները փորձում ոչնչացնել Նախիջեւանի հայկական մշակութային ժառանգությունը, եւ ոչ միայն հայկական մշակութային ժառանգությունը, այլ նաեւ փորձում են որեւէ հայկական ներկայության հետք չթողնել Նախիջեւանում: Եւ հետո ի՞նչ են ասելու. ասելո՞ւ են, որ Նոյի թվից Նախիջեւանը մեր պապական տարածքն է եղել, բայց ո՞վ է հավատալու. անգամ տոլմայի մեծ մասնագետներից ոչ բոլորը կհավատան այդ կարգի պնդումներին:

ArmAr.am


Դիտել TOP, Ադրբեջան, Լրահոս, Մշակույթ, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն