Հայ կինոռեժիսյորն արժանացել է մրցանակի
Ապրիլ 30, 2011թ. 18:40
Իրանական Կիշ կղզում առաջին անգամ ապրիլի 24-28-ը անցկացվել է միջազգային կինոփառատոն, որտեղ ներկայացված էին ավելի քան 20 ֆիլմեր Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Հնդկաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից:
Փառատոնի գլխավոր մրցանակին է արժանացել հայ կինոռեժիսյոր Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» փաստագրական ֆիլմը: Հ. Խաչատրյանը կինոփառատոնին ներկայացրել է իր ֆիլմերից երկուսը` «Սահմանը» եւ «Պոետի վերադարձը»` փաստագրական և խաղարկային ֆիլմերի անվանակարգերում: Լավագույն խաղարկային ֆիլմ անվանակարգում հաղթեց իրանցի ռեժիսոր Մուհամեդ Բոզորգանիի «Ծովային մետաքսե ճանպարհ» ֆիլմը:












