Գլխավոր » Politics, Լրահոս, Հասարակություն

Հայաստանում միշտ է եղել երկու Հայաստան

Ապրիլ 30, 2011թ. 14:00

02Հայաստանում միշտ է եղել երկու Հայաստան. Գուրգեն Մահարու, Լեւոն Ներսիսյանի, Ռաֆայել Իշխանյանի, Հրանտ Մաթեւոսյանի, Օհան Դուրյանի Հայաստան, եւ դրան զուգահեռ կամ դրանից «վեր»` Ավիսի, Մուղդուսու, Գորիկի Հայաստան: Մեջտեղում էլ մեր ժողվուրդն է եղել:

Հայության իմ հատվածը ժամանակին ատել է հայության այն հատվածին, որը ճիշտ այսօրվա պես քրեական հոդվածներով բանտարկում էր հայրենասեր Հայկազն Խաչատրյանին, այլախոհ Սերգեյ Փարաջանովին, լուսահոգի Շիրակ Գյունաշյանին, … Այդ հատվածն արեւելյան շողոմությամբ ծառայում էր Կեւորկովին եւ Արցախի հայաթափությանը, գրաքննում ու մկրատում էր Մահարուն ու Սեւակին, սպանում Թոթովենցին ու Բակունցին, արգելափակում  Աշոտ Նավասարդյանին:


Դիտել Politics, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն